04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2018

«Ժդյոմս». Կարեն Ավագյանը ցույցերի վերաբերյալ սպասում է դեսպանատների արձագանքին

Տարօրինակ է որոշ դեսպանատների և նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։ «Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, […]

Երեկ ծեծված լրագրողին բերման ենթարկեցին

Հենց նոր Երևան-Աբովյան ավտոճանապարհին բռնի ուժով բերման ենթարկեցին  լրագրող Տիրայր Մուրադյանին, չնայած վերջինս ցույց տվեց իր բեյջը: Ոստիկանները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ:  Նշենք, որ լրագրողը երեկ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:  

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ապրիլի 19-ին ժամը 17:19-ից 17:48-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության գազագեներատորային հակակարկտային 25 կայանքներից Արարատի մարզի Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արտաշատ, Դալար, Ազատավան, Բուրաստան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1770 կրակոց: Ընդամենը 97 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 9020 […]

Արամ Ա կաթողիկոսը այսօր ժամանում է Հայաստան

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան, մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը։ Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։ «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես […]

Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո: Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին: Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու […]

10։30-ի դրությամբ 37 քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ճանապարհ փակելու գործընթացը։ Ոստիկանությունը ևս վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներից, հիմնականում Գյուլբենկյան փողոցից, բերման է ենթարկում ակտիվիստներին ու ակցիայի մասնակիցներին։ 10։30-ի դրությամբ 37 քաղաքացի է  բերման ենթարկվել։ Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվական բաժնից։ Քաղաքացիները հիմնականում բերման են ենթարկվում հասարակական կարգը խախտելու հիմքով, սակայն […]

«Ծերեր ջան հելեք փողոց». կոմունիստի կոչը

«Ծերեր ջան հելեք փողոց»,-քիչ առաջ հայտարարեց մի տղամարդ, ով նշեց, որ Կոմունիստական կուսակցության տարածքային բաժանմունքի ղեկավար է: Տղամարդը հայտնեց, որ Երևան մտնելու գիշերը իր տանը հյուրընկալել է «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով իր բակում տնկել է` հաղթանակի ծառը: Տղամարդը դիմեց բոլոր կոմունիստներին և փողոց դուրս գալու կոչ արեց: Նշենք, որ ցուցարարները փակել են […]

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Ապրիլի 9-15-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 240 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 212-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 47-ին լուծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի