11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

10։30-ի դրությամբ 37 քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ճանապարհ փակելու գործընթացը։

Ոստիկանությունը ևս վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներից, հիմնականում Գյուլբենկյան փողոցից, բերման է ենթարկում ակտիվիստներին ու ակցիայի մասնակիցներին։

10։30-ի դրությամբ 37 քաղաքացի է  բերման ենթարկվել։ Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Քաղաքացիները հիմնականում բերման են ենթարկվում հասարակական կարգը խախտելու հիմքով, սակայն լրատվականից փոխանցեցին, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև այնպիսի քաղաքացիներ, ովքեր անցնում են արդեն իսկ հարուցված քրեական գործերով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ