04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2018

Երևանի բոլոր փողոցները բաց են

Այս պահին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: «Բոլոր փողոցները երթևեկելի են, առավոտից փորձ է արվել մի քանի փողոց փակել, սակայն շատ կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնվել է», – ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ինչ կանի Ազնավուրը. Ժամանակ

Թերթի Ֆրանսիայի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնեւում եւ մի փոքր վատառողջ է: Վերջին 10 օրերի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն եւ մեծ հայը մի փոքր տկար է եւ դժվար թե կարողանա գալ Հայաստան, ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նա արձագանքի Նիկոլ Փաշինյանի կոչին եւ գա Հայաստան, ասաց թերթի զրուցակիցը: […]

Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային. Ս. Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունում վարչապետի թեկնածուներ չկայի՞ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային, բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել: Դա է որոշումը եղել և հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այդտեղ որևէ օրենքի խախտում […]

Կեղծում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարությու­նում, մասնավորապես զորամասե­րում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գոր­ծընթացը շարունակվում Է: Եվ այս­պես՝ օրաթերթին հայտ­նի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորա­մասի ճաշարանի պետ-խոհարար՝ ծա­ռայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայա­կան պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել Է ակնհայտ կեղծ փաս­տաթուղթ հանդիսացող […]

ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել այս օրերին կատարվող իրադարձությունների վերաբերյալ ամփոփիչ հաղորդմամբ. Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել […]

Հղի կինը` Նիկոլ Փաշինյանին

Գյուլբենկյան փողոցում քիչ առաջ արգելափակվել էր մի մեքենա, որի մեջ հղի կին կար: Փաշինյանը հավաստեց, որ կինը չի դժգոհում, քանի որ մեքենան ձայնային ազդանշաներով միացել է իր ղեկավարած շարժմանը: Մեքենայում գտնվող երիտասարդ կինը նշեց, որ բալիկին մանկապարտեզ էր տանում: Նա հավաստեց, որ չի դժգոհում, քանի որ ցույցերը հանուն ապագայի են: Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը […]

Սիրուշոն միանում է

Facebook-ում գրառմամբ է հանդես եկել հայտնի երգչուհի Սիրուշոն: Նա գրել է «Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ ԽԱՂԱՂ ու ԱՐԴԱՐ։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»։ Գրառմանը կից երգչուհին հրապարակել է բավականին ազդեցիկ լուսանկար Հանրապետության հրապարակից:

Այս բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո. Ս. Սարգսյան

«Այս բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո, բա ինչո՞ւ այդ ժամանակ չէին արտահայտում: Ընտրությունների արդյունքները արտահայտում էին հայ ժողովրդի կամքը, դա ես չեմ հնարել, ԵՄ-ն է այդ հայտարարությունն արել: Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, բայց այդքան համատարած խախտումներ են եղել և այդ մարդիկ չե՞ն տեսել դա: Խոսում են համատարած ընտրակաշառքի մասին, […]

Կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն. ՀՀ վարչապետ

«Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»,- «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի