24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն. ՀՀ վարչապետ

«Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»,- «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին: 

Վարչապետը նկատել է, որ տարիների ընթացքում իշխանությունները մեծացրել են քաղաքացիների հնարավորությունները՝ իրենց դժգոհությունը, բողոքը արտահայտելու: Հայաստանում  այս մասով որևէ արգելք չկա, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհով դժգոհություն արտահայտելը:

«Հասարակություններում դժգոհությունները միշտ էլ առկա են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին չափով ցանկությունները:

 Խնդիրն այլ հարթությունում է, թե որքանով են այդ մարդկանց բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով: Եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չունենք՝ հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտումը՝ հավաքներ, երթեր, ինչ-որ չափով պետք է սահմանափակեն այլ քաղաքացիների իրավունքները և ազատությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ