15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային. Ս. Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունում վարչապետի թեկնածուներ չկայի՞ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային, բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել: Դա է որոշումը եղել և հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այդտեղ որևէ օրենքի խախտում կա՞, չկա»:

Մեկ այլ հարցի, թե անփոխարինելիությանը և երկրի կառավարման ղեկին 10 տարուց ավելի լինելու հանգամանքը չի բերում լճացման, Սերժ Սարգսյանը միջազգային օրինակներ է բերել. «Միշտ էլ նոր դեմքեր պետք են, բայց վերցնենք եվրոպական երկրները: Կարող եք նշել երկրներ, որտեղ խորհրդարանական կառավարման սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում: Արդյոք Գերմանիայում լճացում կա՞, Գերմանիայի կանցլերը, եթե չեմ սխալվում արդեն 4-րդ անգամ է ընտրվում»:

Դիտարկմանը, թե Գերմանիայի կանցլերը նախագահ չի եղել և սահմանադրություն չի փոխել, վարչապետ Սարգսյանը նշել է, որ սահմանադրությունը նախագահը չի փոխել, այլ այն փոխվել է հանրաքվեի միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ