Կեղծում են. Ժողովուրդ
Պաշտպանության նախարարությունում, մասնավորապես զորամասերում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գործընթացը շարունակվում Է: Եվ այսպես՝ օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի պետ-խոհարար՝ ծառայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայական պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել Է ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ դիպլոմի նոտարական վավերացմամբ պատճենը: Վերջինիս մեղադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Վերջինիս մասով քրեական գործը քննելու Է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ., որ կեղծ դիպլոմով ՊՆ ներկայանալով կարողանամ են պաշտոն ստանալ : Գրել էինք, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պահեստային եֆրեյտոր Բադալյանը, ոմն Արամից ութ հարյուր դոլար գումարի դիմաց ձեռք Է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ:
Այնուհետեւ նշված դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել Է ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի պետ մայոր Արման Գեւորգյանին եւ հանձնելով քննությունը՝ ստացել զինվորականի լեյտենանտի կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: