16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այս բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո. Ս. Սարգսյան

«Այս բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո, բա ինչո՞ւ այդ ժամանակ չէին արտահայտում: Ընտրությունների արդյունքները արտահայտում էին հայ ժողովրդի կամքը, դա ես չեմ հնարել, ԵՄ-ն է այդ հայտարարությունն արել: Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, բայց այդքան համատարած խախտումներ են եղել և այդ մարդիկ չե՞ն տեսել դա: Խոսում են համատարած ընտրակաշառքի մասին, բա այդ ինչպես է, որ ամեն ինչ ուղիղ եթերում է, չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»,- «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չի ունեցել: Նա նկատել է, որ եթե այդպիսի բան լիներ, ապա միջազգային կառույցները դժկամությամբ կվերաբերվեին փոփոխություններին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման համակարգը, սակայն այն չէր ապահովում իշխանության թևերի միջև եղած բալանսավորումը: Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը, ըստ վարչապետի՝ այս խնդիրը լուծում է. առանցքային մարմինը Ազգային ժողովն է, որը ծնում է կառավարություն և վերահսկում է կառավարության գործունեությունը, դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև, իսկ նախագահը պետության գլուխն է և հետևում է սահմանադրության պահպանմանը:

«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը, դա էլ ենք հաշվի առել, անցել ենք: Հիմա ի՞նչ կառավարման համակարգ փոխենք: Վերջիվերջո, գալու է մի պահ, երբ որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կատարելու է մեր բոլոր օրենքների պահանջները և ուրիշներից պահանջելու է այդ օրենքների կատարումը»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ