27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2018

Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել. Գոհար Ավետիսյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել. «Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար… Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել… Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ […]

Աբովյանում հուզված են /տեսանյութ/

Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ եւ դպրոցականներ փակել են Աբովյան-Երևան գլխավոր ճանապարհը:  Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցարարները ակցիա են իրականացնում ողջ քաղաքով` երթևեկում են ազդանշանները միացրած: Մանրամասները` տեսանյութում:

Կարեն Կարապետյանի առաջարկը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հառուստաընկերությանը – Պարոն Կարապետյան, ինչպե՞ ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: – Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը.ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, […]

Արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի․ Ելք-ի հայտարարությունը

Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ. խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք, վարույթների ընթացքում […]

Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք. դերասանուհիները միացան

Դերասանուհիներ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը քիչ առաջ Հանրապետության հրաարակում ելույթ ունեցան և կոչ արեցին շոու բիզնեսի ներկայացուցիչներին միանալ այս շարժմանը: «Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք, ժողովրդի մեդալները պիտի վայելեք, ոչ թե մեդալները: Ես ուզում եմ տեսնել վարչապետ Նիկոլին, միայն Նիկոլին»,-ասաց նա: Ստեփանյանն էլ ասաց, որ հայ ազգը այսքան ազնիվ ու միասնական […]

Վաղը հանրահավաքներ կլինեն Փարիզում, Լոնդոնում

Վաղը Փարիզում Հայաստանի դեսպանատան մոտ ժամը 14:00-ին տեղի է ունենալու շատ մեծ հանրահավաք. այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իմ քայլը նախաձեռնության անդամ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ հավաք է լինելու նաև Լոնդոնում:  Ապա ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ից վերադարձած Մուշեղ Մուրադյանին, ով հայտարարեց, թե ԱՄՆ-ում էլ են աջակցում այս շարժմանը, ինքն ու […]

«Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրում ընդգրկվել է նաև Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված ֆրանսիացի նշանավոր թատերգակ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» գործը: Ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը ևս մեկ հնարավորություն է՝ ծանոթանալու ֆրանսիական գրականության հետ: Նշենք, որ Ֆրանսիայի մշակույթի օրերը Երևանում կշարունակվեն մինչև ֆրանկոֆոնիայի երկամսյակի ավարտը:

Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ […]

Վախի մթնոլորտը սպառված է. Արարատ Միրզոյան

ՀՀ տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, որ ընդգրկում են բուհեր, դպրոցներ, տարբեր հիմնարկներ, դպրոցներում անգամ որոշ տնօրեններ հանում են Սերժ Սարգսյանի նկարը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ երեխաներին փակում են դպրոցում, ոստիկանները փրձում են փակել նրանց, սակայն չի ստացվում: «Այսօր բուհերում դասի չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված