21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վախի մթնոլորտը սպառված է. Արարատ Միրզոյան

ՀՀ տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, որ ընդգրկում են բուհեր, դպրոցներ, տարբեր հիմնարկներ, դպրոցներում անգամ որոշ տնօրեններ հանում են Սերժ Սարգսյանի նկարը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ երեխաներին փակում են դպրոցում, ոստիկանները փրձում են փակել նրանց, սակայն չի ստացվում: «Այսօր բուհերում դասի չեն մասնակցել 10-յակ հազարավոր ուսանողներ: Բուհերում են միայն ուսխորհրդիկները: Տասնյակ ընկերություններ աջակցում են մեզ»,-նկատեց նա:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ երեկ շրջապատել էին կառավարության 3-րդ, ապա 5-րդ մասնաշենքը: 

«Լուրեր են հասել, որ մարդիկ հրապարակավ շպրտում են իրենց ՀՀԿ-ականների տոմսերը»,-հայտարարեց նա:

Վերջինս նաև ասաց, որ սփյուքն այս շարժման հետ է, մարդիկ գալիս են՝ այստեղ կանգնելու, մասնակցելու, իսկ մյուսներն է իրենց քաղաքաներում են ակցիաներ անում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ