Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների, ինչպես նաև Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: