16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի նաև բանակի հետ. Վիգեն Սարգսյան

«Կարմիր գծեր կան նաև ուժի կիրառման և բռնության, վերահսկողության բացակայության հարցում»,- «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ ինքն իրեն մի կողմ է կանգնեցնում հնարավոր զարգացումներից և դա բավականին մտահոգիչ է հանրային անվտանգության տեսակետից»:

Անդրադառնալով ոստիկանության ծառայությանն այս օրերին` պաշտպանության նախարարը նշել է.

«Ես կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլև գերարհեստավարժ գործեց այս օրերին»:

Նախարարը նաև հավելել է, որ բանակը հասարակության, պետության անբաժան մասն է, և երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի նաև բանակի հետ: «Չեմ կարող ուղիղ կապ անցկացնել անմիջապես այս կամ այն հանրահավաքի, միջոցառման և ծառայության միջև, բայց, անշուշտ, համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում՝ մշտապես ուղիղ փոխշաղկապվածության մեջ է նաև բանակի մարտունակության աստիճանի հետ», – ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծել է` խոսքը կոնկրետ հիմա Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ