25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

Ծառուկյանը դուրս կգա. Ժամանակ

Խորհրդարանում վարչապե­տի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցությունը վարչա­պետի թեկնածու Սերժ Սւսրգսյանին մեղադրում էր ընտրու­թյունների ժամանակ վարչական ռեսուրսը  չարաշահելու եւ համատարած ընտրակաշառք բաժանելու միջոցով ՀՀԿ-ի հա­մար տոկոսներ խփելու մեջ: Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարա­նում տեղեր է ստացել  ընտրողների ինքնաբուխ քվեարկու­թյան արդյունքում: Դաշինքի ղե­կավար Գագիկ Ծաոուկյանը այսօր էլ ունի հանրային մեծ լեգիտիմություն ու հեղինակություն, եւնրա միանալը իշխանությանը […]

Վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 31Ա, 33, 33Ա, 35 շենքերը եւ 3/4-37 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կաշեգործների 1, 2 փողոցները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14, 38, 40 շենքը […]

Եթե սահմանված ժամկետում ազատ չեն արձակվում․ ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:  Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին:

«Մենք չպետք է կորցնենք մեր հայրենակիցներին․ և՛ ոստիկանները, և՛ ցուցարարները մեր հայրենակիցներն են»

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ցավում եմ, որ իմ երկրում այսպիսի իրավիճակ է  ստեղծվել։ Ցավում եմ, որ մեր երկտասարդները չեն կարող նստել իրենց լսարաններում ու դաս անել, ցավում եմ, որ  մեր պատգամավորները փոխանակ օրենքներ մշակեն՝ ընկնում են գյուղերով, ճանապարհներով, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում ու ինչ պետք է լինի։ Մեր երկիրը  չպետք է այսպիսի վիճակում լիներ։ […]

«Փոխում ենք մարտավարությունը».Փաշինյանի նոր քայլը

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ;քեցին Կառավարության 3 շենքը եւ երթով «Վերնիսաժի» մոտով շարժվեցին դեպի Խանջյան փողոց ու Կրկես: Փաշինյանը հայտարարեց, որ փոխում են իրենց մարտավարությունը. «Ոչ թե ճանապարհը փակում ենք, այլ ճանապարհի երկայնքով երկու ուղղությամբ կանգնում ենք ու ասում վարորդներին. «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», տեսնենք ինչ […]

Ում նկատի ունի Սերժ Սարգսյանը. Հրապարակ

Նորմալ է, որ հանրությունը հա­մակ ուշադրությամբ լսում Է Երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձի ելույթը, վերլուծում է այն, հետեւություններ անում, ինչու չէ՝ նաեւ քննադատում: Նորմալ չէ, որ երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձը խո­սում է այնպես եւ ասում է բաներ, որոնք պարզ չեն, հասկանալի չեն եւ տարբեր ենթադրությունների, մեկնաբանությունների ու կասկածների տե­ղիք են […]

Արմեն Սարգսյանն օրենք է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Շտապ օգնության աշխատակիցները օգնություն ցուցաբերեցին Փաշինյանին

Կառավարական թիվ 3 մասնաշենքի առջև շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հավաքը: Շտապ օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում ոստիկանների  գործողություններից տուժած մարդկանց:  Նիկոլ Փաշինյանը ևս շտապ օգնության մեքենայում օգնություն ստացավ՝ փոխեցին նրա ձեռքի վիրակապը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է […]

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. ահազանգ

Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին, տեղեկացնում է նույն ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան։ «Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել», – նշել է նա։ Նա նաև նշել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի