26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում նկատի ունի Սերժ Սարգսյանը. Հրապարակ

Նորմալ է, որ հանրությունը հա­մակ ուշադրությամբ լսում Է Երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձի ելույթը, վերլուծում է այն, հետեւություններ անում, ինչու չէ՝ նաեւ քննադատում: Նորմալ չէ, որ երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձը խո­սում է այնպես եւ ասում է բաներ, որոնք պարզ չեն, հասկանալի չեն եւ տարբեր ենթադրությունների, մեկնաբանությունների ու կասկածների տե­ղիք են տալիս: Երկու օր է՝ մարդիկ քննարկում են, թե ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր «հանգած հրաբուխների» եւ «բզբզա­ցողների» մասին:

Նա բառացի ասել է. «Եթե մենք ուզում ենք ապրել լուսա­վոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխ­ները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Եվ, ահա, այս խոսքը դարձել է քննարկումների առարկա: Մարդիկ գուշակում են, թե ովքեր են «հանգած հրաբուխները»:

Արդյոք խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամ­յանի, Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ այլ անձանց մասին է: Ովքեր են, որ համարձակվում են «չհանգչել», երբ նրանց համար նախանշված է հանգչելու, ասպարեզից հեռանալու, իրեն՝ Սերժ Սարգսյանին չխանգարե­լու ճակատագիրը:

Միայն իրեն՝ Սերժ Սարգսյանին չի վերապահված աս­պարեզից հեռանալն ու «հանգչելը», ինքը պահանջված է, եւ դա է վկայում ՀՀԿ-ի պաշտամունքի հասնող հնա­զանդությունը եւ Դաշնակցության հավանությունը: Սակայն ՀՀ նախկին նախագահ, ներկա վարչապետ Սերժ Սարգսյանը մոռանում է, որ ժամա­նակին այդ նույն մարդիկ նույնքան պաշտամունքի հասնող հարգանք ու հավատարմություն էին հայտնում նաեւ Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին, Աեյրան Օհանյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սրանք մարդ են ման գալիս’ կուռք սարքելու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ