Շտապ օգնության աշխատակիցները օգնություն ցուցաբերեցին Փաշինյանին
Կառավարական թիվ 3 մասնաշենքի առջև շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հավաքը:
Շտապ օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում ոստիկանների գործողություններից տուժած մարդկանց:
Նիկոլ Փաշինյանը ևս շտապ օգնության մեքենայում օգնություն ստացավ՝ փոխեցին նրա ձեռքի վիրակապը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: