03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը»

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և արի Հայաստան, քո հայրենիքը սպասում է քեզ»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ դիմումը ուղղված է աշխարհահռչակ երաժիշտ, System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանին: Փաշինյանի խոսքով` Թանկյանը կողմ է իր սկսած թավշյա հեղափոխությանը:

Ավելի վաղ  հայտնել էինք,  որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ