03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

Հռոմի պապը կօծի Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Ինչպես տեղեկացրին Սուրբ Աթոռի մամուլի ծառայության գրասենյակից, օծման արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և […]

Ուսումնական նոր մոդուլ` ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում

Հայաստանի երեք տարածաշրջանային քոլեջներում կներդրվի ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ու ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածիններիփուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է  աջակցել ՀՀ ԿԳ նախարարությանը  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, հետագայում նաև բարձրագույն կրթության համակարգերում մշակել […]

Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման. Ս. Սարգսյան

 Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:  Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով: Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն անդրադարձել […]

Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել

Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից մեկի մոտ 1.5 գրամ սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն […]

ՀՀ բնապահպանության ու կրթության և գիտության նախարարություններն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագիրը վավերացրել են  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։ Հուշագրով սահմանվում է կողմերի պատրաստակամությունը՝ […]

Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին   Հարգելի տիկնայք և պարոնայք, Նախևառաջ` շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս տարի համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում բարձր լարվածության պայմաններում, և մեր այսօրվա […]

«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»

Կոսովոյի Հանրապետության վարչապետ Րամուշ Հարադինայը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով կոսովոցի պաշտոնյային մեղադրել էր գյուլենական համայնքին աջակցելու մեջ: Միջանկյալ նշենք, որ  Էրդողանը  Հարադինայի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին։ Կոսովոյի վարչապետը դժգոհել էր, որ գյուլենական համայնքի […]

Աղվան Հովսեփյանը հրավիրել է խորհրդակցություն՝ «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, ԵՔՔՎ Կենտրոն […]

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված