«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»
Կոսովոյի Հանրապետության վարչապետ Րամուշ Հարադինայը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով կոսովոցի պաշտոնյային մեղադրել էր գյուլենական համայնքին աջակցելու մեջ:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Հարադինայի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին։ Կոսովոյի վարչապետը դժգոհել էր, որ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով Կոսովայում ձերբակալվել էր 6 ուսանող։ Նշյալ ուսանողները արտահանձնվել էին Թուրքիայի հետախուզական ծառայությանը (MIT)։
Կոսովոյի վարչապետը, նշելով, որ ինքը նման օպերացիա իրականացնելու համար թույլտվություն չէր տվել,պատասխանել է Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին:
«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»:
Թուրքիայի նախագահն էլ արձագանքել է. «Կոսովոյի վարչապետ, այդ ո՞ւմ հրամանով նման քայլ արեցիր։ Այդ երբվանի՞ց ես սկսել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել փորձողներին պաշտպանել»։