03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

«Ժողովրդին սպանում են, սա է ապացույցը…». Սմբատ Բարսեղյանին ուժով հեռացրին դահլիճից /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ավարտին «Սասնա ծռերը» հանդս եկան հայտարարությամբ: «Եթե որեւիցե բաներ են հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ էդ խնդիրները լուծվել են, խնդիրները բազմաթիվ են եւ էնքան շատ, որ էս դատարանը չի կարող էդ ամեն ինչը ընկալել, որովհետեւ այդ խնդիրները […]

Իսպանիայի թագուհին և նրա սկեսուրը հանրության առաջ հրել են իրար /տեսանյութ/

The Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Իսպանիայի թագուհի Լետիցիան եւ նրա սկեսուրը՝  նախկին թագուհի Սոֆյան, հանրության առաջ հրում իրար։ Սկեսուրը՝ Սոֆիան, ձեռքերը դնում է իր երկու թոռնուհիների՝ արքայադուստրեր Լեոնորի ու Սոֆյայի ուսերին ու կեցվածք ընդունում նրանց հետ լուսանկարվելու համար, իսկ հարսը խանգարում է նրանց։ Տեսանյութում երեւում է, որ տեղի ունեցածը բարկացնում […]

Փոքրիկ էսկալացիան կարող է անդառնալի հետևանքների բերել

 Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը գտնում, որ եթե գերտերությունները Ադրբեջանին թույլ չտան, ոչ մի առաջխաղացում էլ սահմանին կամ դիվանագիտական հարթակներում նույնիսկ չի լինի: Այս մասին նա նշեց Henaran,am-ի հետ զրույցում: «Ադրբեջանին Ալիևի վերջին հոխորտանքների համար թույլտվություն էր պետք»,-նկատեց նա, ապա հավելեց, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից  ու […]

Ինչը դրդեց մեզ, ինչի էս տղերքը «ծռվեցին»․ Ապարանցի Պավլիկ /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ մեղադրող դատախազները ավարտեցին ներկայացնել գործով գրավոր ապացույցները: «Ամենակարեւորը, որ հիմքերի մասին բացարձակապես բան չի ասվում, էս օդի մեջ փոշի ա բարձրանում։ Բա ապստամբություն ա, տենց էլ պետք ա լինի, էդ ակերը, բեկորները ապստամբության ժամանակ պետք ա լինի, իսկ […]

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլի 4-ին ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ, Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարապի լճին հարող տարածքում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն կգործի ապրիլի 4-ին և 5-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին […]

Դա անհավանական գոլ էր. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսելով Չեմպիոնների լիգայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ իր գոլից ասել է. «Դա անհավանական գոլ էր: Հնարավոր է` ամենագեղեցիկ գոլն իմ կարիերայում: Գոլ, որը երկար կմնա իմ հիշողության մեջ: Իմ լավագույն գոլը: Շատ երկար էի փորձել այդպիսի գոլ խփել ու դա այսօր ինձ հաջողվեց:  Անչափ երջանիկ եմ ու ուրախ թիմի […]

Դանակահարություն Որոտան գյուղում. 45-ամյա տղամարդ է մահացել. հանցագործությունը բացահայտվել է (տեսանյութ)

Ապրիլի լույս 2֊ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է: Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները: Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: […]

Ոտքի կանգնեցեք Քրիստոսի հետ

Երեկ խաչված էի Քրիստոսի հետ, այսօր Իր հետ փառավորված եմ։ Երեկ մեռած էի Իր հետ, այսօր մասնակից եմ դարձվել Իր հարությանը։ Երեկ թաղված էի Իր հետ, այսօր Իր հետ արթնանում եմ մահվան քնից։ Քրիստոս հարյավ ի մեռելոց. դո՛ւք էլ կրկին ոտքի կանգնեցեք Նրա հետ։ Քրիստոսը վերադառնում է Ինքն Իրեն. վերադարձե՛ք նաև դուք։ Քրիստոսը դուրս է […]

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված