28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ժողովրդին սպանում են, սա է ապացույցը…». Սմբատ Բարսեղյանին ուժով հեռացրին դահլիճից /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ավարտին «Սասնա ծռերը» հանդս եկան հայտարարությամբ:

«Եթե որեւիցե բաներ են հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ էդ խնդիրները լուծվել են, խնդիրները բազմաթիվ են եւ էնքան շատ, որ էս դատարանը չի կարող էդ ամեն ինչը ընկալել, որովհետեւ այդ խնդիրները բոլորիս աչքի առաջ են կուտակվում»,-իր ելութում նշեց Սմբատ Բարսեղյանը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ընդհատեց նրան՝ հորդորելով խոսել այսօր դատարանում հրապարակված գրավոր ապացույցների մասին։

 «Ես տեղյակ չեմ՝ ինչ ապացույց է հրապարակվել եւ չեմ էլ ուզում տեղեկանալ, քանի որ ապացույցն այն է, որ երկիրը մարդաթափվում է, ժողովրդին սպանում են, սա է ապացույցը, Հայաստանի ճակատագրի հարցն է քննարկվում, դուք բերել՝ հեքիաթների ժանրից տվյալներ եք ներկայացնում»։

Դատավորը նկատողություն արեց Բարսեղյանին, ապա հեռացրեց դատական նիստերի դահլիճից։ «Թքած ունեմ էդ ապացույցների վրա ազգային դավաճանների, Մովսես Հակոբյան է, ինչ զրթ ու զիբիլ է․․․․»,-Սմբատ Բարսեղյանը չկարողացավ իր խոսքն ավարտել, քանի որ նրան բռնի կերպով նիստերի դահլիճից հեռացրին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ