03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

ՊՊԾ գնդի բուժկետում նռնակ է հայտնաբերվել.մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:  Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակում են ՊՊԾ գնդի տարածքում գնդի գրավումից հետո տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի փորձագիտական եզրակացությունները: Փորձագետներ Համբարձումյանի եւ Ավետիսյանի արձանագրությունների համաձայն՝ գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ատրճանակները, փամփուշտները, ինքնաձիգերը հանդիսանում […]

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ: Բակո Սահակյանը կարևորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը և կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ:  Խորհրդակցությանը […]

Քննարկվել են նաև Երևան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև տնտեսության, սոցիալական ապահովության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերին: Նաուաֆ Ալ Էնեզին նույնպես կարևորել […]

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ /տեսանյութ/

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Նշվում է, որ մահացածն առեւտրի կենտրոնի աշխատակից էր։ Եւ մեկ հոգի՝ հրշեջ, վնասվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այրվող կենտրոնից տարհանել են ավելի քան 600 հոգու, հրդեհը հաջողվել է մարել։ Ինչպես պարզվել է, հրդեհը բռնկվել է կենտրոնի 5-րդ հարկում՝ խաղալիքների պահեստում։ 

Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել՝ Սարգիս Թորոսյանին նշանակել Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝  Սարգիս Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ։   Կարեն Կարապետյան

Դժոխքի դռները կործանվեցին Քրիստոսի կողմից

Արդարության Արեգակը (Մղք 3, 20), որ մայր էր մտել երեք օր առաջ, այսօր վերստին ծագում է և լուսավորում է ողջ արարչությունը. Քրիստոսը, որ գերեզմանում էր գտնվում երեք օրերի ընթացքում, և սակայն կենդանի է ի հավիտենից։ Աճում է խաղողի որթատունկի նման և ուրախությամբ է լցնում բնակեցված ողջ երկիրը։ Մեր աչքերը սևեռենք Արեգակի ծագման վրա, որն այլևս […]

Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, աշխատանքային այցով` Իտալիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն […]

Աղջիկը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մայրը` տուն ունենալ

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալիպատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք աղջիկների «Գյումրի» ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքիապրելակերպի մասին պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրու ծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին,կիսախարխուլ դոմիկում: Մայրը հազարավոր այլ գյումրեցիների նման մշտական աշխատանք չունի: Հիմնականում ամռան ամիսներին աշխատում է մոտակաանասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել են գետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական սողանքներիպատճառով տնակի պատերին խորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սանէ և երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն ունենալու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված