ՊՊԾ գնդի բուժկետում նռնակ է հայտնաբերվել.մանրամասներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:
Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:
Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակում են ՊՊԾ գնդի տարածքում գնդի գրավումից հետո տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի փորձագիտական եզրակացությունները:
Փորձագետներ Համբարձումյանի եւ Ավետիսյանի արձանագրությունների համաձայն՝ գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ատրճանակները, փամփուշտները, ինքնաձիգերը հանդիսանում են ռազմամթերք եւ պիտանի են նպատակային օգտագործման՝ կրակելու համար:
Դրանց մի մասն օգտագործված է եղել: Կրակոցների վաղեմության ժամկետը հանարավոր չի եղել որոշել՝ համապատասխան գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով:
էլ՝ ՊՊԾ գնդի բուժկետում հայտնաբերվել է նռնակ իր պայթուցիչով, որը հանդիսանում է օգտագործման համար պիտանի ռազմամթերք:
Նշյալ փորձագիտական եզրակացությունների իրականացման համար ծախսվել է հիմնականում 67, 50, 33, 35, 62 հազարական դրամ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: