17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, աշխատանքային այցով` Իտալիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության Նախագահի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաև Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով: 

Նախագահ Սարգսյանը աշխատանքային այց կկատարի նաև Իտալիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ