Ինչը դրդեց մեզ, ինչի էս տղերքը «ծռվեցին»․ Ապարանցի Պավլիկ /տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ մեղադրող դատախազները ավարտեցին ներկայացնել գործով գրավոր ապացույցները:
«Ամենակարեւորը, որ հիմքերի մասին բացարձակապես բան չի ասվում, էս օդի մեջ փոշի ա բարձրանում։ Բա ապստամբություն ա, տենց էլ պետք ա լինի, էդ ակերը, բեկորները ապստամբության ժամանակ պետք ա լինի, իսկ հիմքերի մասին բացարձակապես ոչ մի բան չի ասվում, առանց հիմքերի էս փոշին քամին կտանի։ Քրեական բան եք ուզում սարքել` շեղելով ապստամբության գլխավոր նպատակը»,-այս մասին այսօր`ապրիլի 4-ին «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Պավել Մանուկյանը, որի խոսքը ընդհատեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հորդորելով Մանուկյանին խոսել հրապարակված ապացույցների մասին։
Սակայն, Մանուկյանը համառորեն շարունակեց խոսել այլ թեմայից․ «4, թե 6 հարյուր Մովսես Խորենացի մեդալ է բաժանվել երկրիդ նախագահի կողմից, մի մասը արժանի են, բայց էն մնացածը ոնց որ կեղտի վրա սրբապատկեր, զզվանք են առաջացնում։ Թալանված, բարոյալքված մի համակարգ, տվողը նույնն ա, հիմա չեմ ուզում անուններ տամ, միանգամից թփթփցնելու եք»։
Մանրամասները` տեսանյութում: