16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդդիմության մյուս ներկայացուցիչներն անհետացել են. քաղաքագետ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ այն, ինչ ընթանում է Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, շատ հետաքրքիր է: «Անընդհատ ավելանում է մարդկանց թիվը, իսկ պարոն Փաշինյանն էլ շատ կրեատիվ է, պետք է արժանին մատուցել նրան»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց նա: Վերջինս, սակայն, նշեց, որ ապրիլի 17-ից սկսած՝ այս ցույցերը նպատակ չունեն, բացի այդ այն, ինչ տեղի է ունենում, նաև հաճախ շոու է հիշեցնում, որն էլ գրավում է երիտասարդներին:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ առաջին անգամ է, որ նման երիտասարդ շարժում է իրականանում Հայաստանում: «Նոր տեխնոլոգիաներ են կիրառվում, որոնք շատ լավ աշխատում են: Փաշինյանն առաջամարտիկ է այն առումով, որ կիրառում է տեխնիկա, որ նախկինում Հայաստանում չի կիրառվել: Տեսնում ենք, որ հստակ մարտավարություն ունի, դասեր է քաղել նախկինի փորձերից: Եթե անգամ իշխանությանը հաջողվի ֆիզիկական կոշտ ուժով ճեղքել շարժումը, միևնույն է՝ իշխանությունն արդեն ճաքեր է տվել: Իշխանության անսասանելիության միֆը չկա այլևս»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ իշխող կուսակցությունը վարկաբեկել է ինքն իրեն մինչև անհնարինություն:

Իսկանդարյանն էլ հավելեց. «Կարող ենք ասել, որ ընդդիմության փլուզում է, քանի որ ընդդիմության մյուս ներկայացուցիչները, կարելի է ասել, անհետացել են. մենք նրանց չենք տեսնում»,- ասաց նա:

Իսկանդարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆոնին ընդդիմադիր մյուս ուժերը բավականին խղճուկ վիճակում են հայտնվել: Նրա խոսքով՝ շարժումն այս պահին բավականին վառ է, և այն, ինչ տեղի է ունենում, վերածվում է շոուի՝ ձայնային ազդանշանները, որոնցով նաև երիտասարդության ուշադրությունն են գրավում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ