03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան:

Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին վերաբերող հարցեր. կարեւորվել է երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ