27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2017

Ռուս հայտնի երգիչը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստարգուեւին շտապ տեղափոխել են հիվանդանոց Տուլայում։ Երգիչի մոտ սրտի նոպա է արձանագրվել։ 60-ամյա երգիչը պետք է ելույթ ունենար քաղաքի կենտրոնական հրապարակում, սակայն ելույթից անմիջապես առաջ սրտի նոպա է ունեցել։ Թե ինչպես է ներկայումս երգչի առողջական վիճակը, չի հաղորդվում։ 

«Գործադիրին մոնստր չսարքենք ու չվախենանք»

Արտաքին հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր Ազգային ժողովում «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի ստեղծման քննարկման ժամանակ նշեց, որ մեր գործադիր մարմինը, ներառյալ ԱԳՆ-ը հաճախ ընդգծված մոտեցում չեն ունենում կարևորագույն միջազգային հարցերի վերաբերյալ: Որպես օրինակ նա նշեց Կատալոնիայի հարցը, Քաթարի հարցը և այլն: «Չմտածենք, որ գործադիրն ունի իր մոտեցումները, մենք մտածում ենք, որ կա գործադիր ու վերլուծում […]

Ողբերգական վթար Տավուշում. 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Հովհաննես Ն.) […]

Ջրի երես են դուրս եկել. Պաշտպանության նախարարի շոկը. Իրատես

Պաշտպանության նախարա­րությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխա­տանքները: Ըստ թերթի աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղա­քականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկ­սել է «վերանորոգել», «վերակա­ռուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց […]

Տխուր է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շռնդալից կերպով մուտք գործեց քաղաքական դաշտ, բայց հետո նրա  վարկանիշն աստիճանաբար ընկավ, քանի որ  հասարակությունը նկատեց՝  ոչինչ չի փոխվում:  «Հիմա վարչապետի ռեյտինգը նվազում է, քանի որ հասարակությունը դրական արդյունք չի տեսնում նրա գործունեությունից:  Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք՝ այդ երկու վարչապետերն էլ զբաղված էին նկարչությամբ. թվեր […]

Պատգամավորները միջազգային հարթակը ներքին խնդիրներին են ծառայեցնում

Խորհրդարանում «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ քննարկման ժամանակ հրավիրված փորձագետներից Դավիթ Շահնազարյանը ողջունեց այս նախաձեռնությունը, թեկուզ նկատեց, որ պարզ է, որ այս խորհուրդը ինչի որ հանգի, դրանք ունենալու են զուտ խորհրդապահական նշանակություն: Նա նախ հետաքրքրվեց, թե ինչու է աշխատանքային խումբը կրելու «Անալիտիկ» անվանումը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ անվան առումով բաց […]

Ո՛չ դուք, ո՛չ էլ ես նման տեսակի PR-ի-ի կարիք չունենք. Աշոտյան

ՀՀ խորհրդարանը քննարկում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման հարցը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ խորհուրդը կգործի մինչև 6-րդ գումարման ավարտը՝ 5 տարի ժամկետով: «Խմբի նպատակն է լինելու օգնել ԱԺ մարմիններին նախևառաջ հանձնաժողովի միջոցով ստանալ հնարավորինս արդիական և ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կօգտագործվեն […]

Պուտինը պատմել է դուստրերի ու փեսաների մասին /տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված իր հարցազրույցում պատմել է դուստրերի մասին։ «Նրանք իրենց ընտանեկան կյանքն ունեն, եւ մենք հանդիպում ենք»,- պատասխանելով հարցին, թե դուստրերը ամուսին ունե՞ն եւ իրենք հաճա՞խ են հանդիպում՝ ասել է Պուտինը։ Պուտինը նշել է, որ իր աղջիկները ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ, նրանք գիտությամբ են զբաղվում։ Հարցին, […]

Կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին. Տիգրան Թորոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ստեղծվելիք «Անալիտիկ խորհուրդ»-ը բոլոր քիչ, թե շատ կայացած երկրներում անհրաժեշտություն է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: «Առանց դրա արդյունավետ որևէ լուծում պարզապես հնարավոր չէ ակնկալել, որովհետև մեր ժամանակներում կյանքն ու  խնդիրները չափազանց բարդ են, և պետք է մասնագիտական խորհուրդ: Իհարկե, պետք չէ մտածել, որ մասնագետներն ասելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված