26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Ճանապարհային ոստիկանները Սեւանի ճանապարհին աչալուրջ են լինելու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սեւանա լիճ, եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթեւեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան ճանապարհահատվածում: Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, […]

Յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երևույթ է. Շիրակի մարզպետ /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ մարզի վրա էլեկտրաէներգայի թանկացումը  բացասական ազդեցություն կունենա: ՛՛Շատ վատ է: Սոցիալապես անապահով խավի հարցը, եթե լուծվում է մի քիչ թեթևանում է բեռը, բայց ընդհանրապես յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երոևւյթ է՛՛, – Henaran.am_ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Ինչ վերաբերում է կառավարության կողմից նպաստների 1000 դրամով բարձրացման որոշման մասին, ապա […]

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն: Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարեւորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման եւ քաղաքի ճարտարապետական […]

՛՛Զարմանալի է՛՛. Գյումրու քաղաքապետը մասնակցում էր սահմանադրական բարեփոխումների քննարկմանը /վիդեո/

Այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը: Հայտնի է նաև, որ ԲՀԿ-ը դեմ է հիմա այս բարեփոխումներին:  Երբ քննարկումից հետո լրագրողները հետաքրքրվեցին Բալասանյանին, թե որպես քաղաքապե՞տ է մասնակցում, արդյոք կողմ է բարեփոխումներին, նա նշեց, որ հարցը զարմանալի է: ՛՛Դե լավ էլի, հայեցակարգ է ընդամենը: […]

՛՛Լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի՛՛

”Հայաստանում լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի, նա էլ կառավարությունում կհամոզի՝ փող տան, մանկապարտեզը սարքի,դպրոցը վերանորոգի՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՏԻՄ-ների լիազորությունների առկայության ու բացակայության մասին: ՛՛Հաջորդ ընտրությանը  նման համայնքապետը գնալու է, ի՞նչ ասի, ես մարզպետի հետ լա՞վ էի: Այսպիսի համայնքապետ պետք […]

՛՛Անհրաժեշտության դեպքում ժողովուրդը կարողանում է իրավունքները պաշտպանել՛՛ /վիդեո/

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը չի ասում, որ վերջին մի քանի ամսվա ընթացքու իր ղեկավարած մարզի բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրում, սակայն վստահեցնում է՝ պիտի արվի ամեն ինչ, որ ստեղծվեն այն պայմանները, որ մարզի բնակչությունն ավելի լավ ապրի: ՛՛Մեր խնդիրն այդ պայմանների ստեղծումն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:  Հարցին՝ ինչով է բացատրում, որ չնայած նրան, որ […]

՛՛Շատերը նեղացածի պոզա են ընդունում…՛՛

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Գյումրիում: Նախագահին կից սահմանադրական հանձնաժողովի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, պետք չէ դանակը ոսկորին հասցնել, ապա նոր սկսել Սահմանադրությունը բարեփոխել: Նա նշեց, որ ԱՄՆ-ն, որ առաջին երկիրն է,  որ ընդունեց Սահմանադրոթյունը, դա արեց այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր գտնվում, իհարկե, […]

Կաշկանդված չեմ. Արամ Հարությունյան /վիդեո/

Կոտայքի մարզպետ, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի ցանկանում գնահատական տալ իր նախորդի՝ Կովալենկո Շահգելդյանի գործունեությանը: ՛՛Ժառանգության կամ կատարված-չկատարված աշխատանքների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: ՛՛Եթե միայն վերցնենք համայնքների սեփական եկամուտների տեսանկյունից նայենք, ապա բավականին լավ ցուցանիշներ ունենք՝ հողի հարկ, գույքահարկ, 97% կատարողական ունենք՛՛,-ասաց մարզպետը: […]

Սյունիքի մարզպետը կաջակցի թանգարանի նախաձեռնություններին /ֆոտո/

Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ այցելել է Կապանի քաղաքապետարանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան: Թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը հյուրերին ներկայացրել է հաստատության աշխատանքները եւ իրազեկել նորոգման աշխատանքների ընթացքի մասին: Թանգարանը հիմնադրվել է 1960-ական թվականներին Կապանի պատվավոր քաղաքացի, հայտնի վավերագրող Շմավոն Մովսիսյանի կողմից, որի մահից հետո […]

Ինքներս ենք աղտոտում մեր շուրջը. օրվա կադր

Մենք հայերս հաճախ ենք դժգոհում մեր քաղաքների, գյուղերի մաքրության բացակայությունից: Ինչ խոսք, հաճախ  համայնքապետարաններն են մեղավոր, որ ամենուր աղբակույտեր կան, հաճախ էլ` մենք: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե Ապարանում բավական մաքուր տարածքի կողքին ինչպիսի աղբակույտ է հավաքվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի