03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Քաջարանի քաղաքապետը պատրաստ էր, բնությունն՝ անպատրաստ

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղացած առաջին ձյանը քաղաքապետ Վարդան Գեւորգյանը պատրաստ էր: “Մենք պատրաստ էինք, բնությունը պատրաստ չէր: Շատ ծառեր կոտրվեցին, նոր տնիկիները տուժեցին, հավատացեք, սիրտս պայթում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Գեւորգյանը՝ ավելացնելով, որ ամբողջ օրը զբաղված էին հետեւանքները վերացնելով: Քաղաքապետարանի ենթակայության հաստատությունները՝ նախակրթարանները, երաժշտական դպրոցները, գրադարանները աշխատում են բնականոն: Ջեռուցման համակարգը չի վնասվել […]

Գազից թունավորված քաջարանցի կնոջը տեղափոխել են Երեւան

Քաջարանում երեկ՝ հոկտեմբերի 19-ին գազի արտահոսքից թունավորված 38-ամյա Անժելա Հարությունյանի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Նա տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Անժելայի ամուսինը ՝ Արթուր Կարապետյանի կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ բացել էին բնակարանի դուռը 37-ամյաԱրթուրը մահացած էր: Ամուսիններին հայտնաբերել էին բնակարանի բաղնիքում՝ հատակին ընկած: Նրանց 12-ամյա տղան այդ պահին տանը չի եղել: Նշենք […]

Մեղրիում խիտ մառախուղ է

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը,  հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Առաջին անգամ կայացավ հայ հոգևոր երգերի մարզային փառատոնը

Կիրակի Շիրակի մարզում առաջին անգամ անցկացվեց Հայ Հոգևոր Երգերի Մարզային փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Հայաստանի հյուսիս-արևմտյան այս մարզի հոգևոր երաժշտությունը տարածող երգչախմբերին:ՀՀ Շիրակի մարզպետարանի, ”Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա” և ”Արվեստը Հանուն Խաղաղության” հասարակական կազմակերպությունների ջանքերով Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հառիճավանքում անցկացված փառատոնը նվիրվեց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակին ու Կոմիտաս Վարդապետի ծննդյան […]

Մերկասառույցը մշակված է

Հոկտեմբերի 20–ին` ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում ձյունը շարունակվում է: Վայք-Սարավան  եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Ըստ արտակարգ իրավիճակների  նախարարության կայք-էջ, հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող հատվածում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետեւանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա:

Գնացել է ՌԴ հոր պարտքը մարելու … վերելակն ընկել է վրան

ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Գողթի գյուղացիներից մեկի ողբերգական պատմությունը: ՛՛Տղայի հայրը ջերմոցի աշխատանքների համար բանկից տոկոսով վարկ էր վերցրել և չի կարողացել փակել: Գերազանց սովորող տղան` ուսանողը, դուրս եկավ ու գնաց ՌԴ աշխատելու ու մի քանի օր առաջ զոհվեց, վերելակը ընկել է վրան ու զոհվել է: -Մեր ազգաբնակչության մինիմում […]

Վերին Կարմիր աղբյուրի բնակիչների հոգսը կթեթևանա

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:

ԲՀԿ-ին մերժեցին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնք վերաբերում են սահմանային գոտու համայնքների հարկային արտոնություններին:Նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը՝ սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման հետ կապված, ուստի արդեն իսկ ԱԺ է ուղարկվել Կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ […]

Արտահերթ ընտրություններ են լինելու

Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում արտահերթ ընտրություններ կկայանան: Այսօրվա նիստում Կառավարությունն ընդունեց այս որոշումը: Գործող գյուղապետն ազատվել է իր դիմումի համաձայն առողջական խնդիրների պատճառով: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կկայանան ընտրությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի