16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գազից թունավորված քաջարանցի կնոջը տեղափոխել են Երեւան

Քաջարանում երեկ՝ հոկտեմբերի 19-ին գազի արտահոսքից թունավորված 38-ամյա Անժելա Հարությունյանի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Նա տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն:

Անժելայի ամուսինը ՝ Արթուր Կարապետյանի կյանքը փրկել չի հաջողվել: Մինչ բացել էին բնակարանի դուռը 37-ամյաԱրթուրը մահացած էր: Ամուսիններին հայտնաբերել էին բնակարանի բաղնիքում՝ հատակին ընկած:

Նրանց 12-ամյա տղան այդ պահին տանը չի եղել: Նշենք նաեւ, որ բնակարանում գազի ջրատաքացուցիչ /կալոնկա/ էր տեղադրված:

Մեր տեղեկություններով Արթուրն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Անժելան Քաջարանի թիվ 2 դպրոցի գործավարուհին էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ