03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  ամողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթեւեկության համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Նախկին մարզպետն ու “Կադանս”-ը /վիդեո/

Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում գրել է. “2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:   Հրաժեշտից առաջ “Կադանս” անսամբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ ինձ իրենց դրական վերաբերմունքով […]

Սահմանամերձ համայնքին արտոնություն տալու օրենքն ընդունվեց. դեմ էր միայն ”Ժառանգությունը”

Սահմանամերձ գյուղական համայնքների գործունեությունը հարկերից ազատելու օրենքի նախագծի և հարակից մի շարք նախագծերի փաթեթն Ազգային ժողովն առաջին ընթեցմամբ ընդունեց` 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և ”Ժառանգություն” երեք պատգամավորները:Մինչ այդ վարման կարգով խոսելով` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթեցմանն այսօր կողմ է քվեարկելու պայմանով, […]

Երկու դպրոց միացան իրար

Շիրակի մարզի ”Բարձրաշենի հիմնական դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացավ նույն մարզում գտնվող ”Իսահակյանի միջնակարգ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությանը: ԿԳՆ Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Շիրակի մարզի ”Բարձրաշենի հիմնական դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտական համակազմ չձևավորվելու հանգամանքով:

Կան գյուղապետարաններ, որ լույսի վարձ չեն կարողանում մուծել

”Այդպես էլ չասացիք, թե որոնք են կոնկրետ լինելու այդ համայնքները, որոնց արտոնություններ են տրվելու’’,-Ազգային ժողովում սահմանամերձ գյուղերում գործունեությունը հարկերից ազատելու և մի քանի այլ օրենքների փաթեթի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, որ եթե կառավարությունը կատարել է գույքագրում, ապա պիտի կոնկրետ հաշվարկ էլ ունենա: ‘’Ու ո՞րն է արդյոք […]

”Ստացվում է` մենք խոշորին հուշում ենք առանց փաստաթղթերի քողարկել”

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սահմանամերձ համայքնները հարկերից ազատելու և մի քանի այլ օրենքների համատեղ փաթեթը: ‘’Ժառանգություն’’ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարցրեց հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից, թե կոնկրետ որ համայնքների համար է գործելու այս օրենքը: ‘’Երբ ասում էինք` ոնց է ընտրվա գյուղերի ցանկը, ասում էիք` կառավարությունը կորոշի, ասում էինք` ինչի հիման վրա է, […]

՛՛Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն՛՛

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: ՛՛Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին՛՛ ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։   ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի […]

Քանի սահմանամերձ համայնքի վրա են տարածվում արտոնությունները

Ազգային Ժողովում Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե քանի սահմանամերձ բնակավայրի են հարկային արտոնություններ տալու:  Փոխնախարարը նշեց, որ այնքան էլ հստակ չէ սահմանամերձ բնակավայրերի քանակը, քանի որ մի քանի սկզբունքների հիման վրա են որոշում սահմանամերձ է համարվում […]

Սահմանամերձ գյուղերը կազատվեն հարկերից. նոր արտոնություններ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նպատակն է խթաններ ստեղծել սահմանամերձ համայնքներում տնտեսությունը զարգացբելու համար, վերանայել գործող հարկային գործիքները, որպեսզի բավարար պայմաններ ստեղծվեն տնտեսական աճի խրախուսման համար: ”Ժառանգություն” խմբակցության […]

Հոգեմետ դեղով քնեցրել են արջին.shamsyan.com

Ինչպես shamshyan.com-ն է տեղեկացնում, Ծաղկաձոր քաղաքի “Թփուտներ” ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջին, որին  դեռեւս անհայտ պայմաններում, կարողացել է վանդակից դուրս գալ, գտել են անտառում: Երեւանի  կենդանաբանական այգու աշխատակիցներին, հրշեջ-փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց հոգեմետ դեղ կրակելով արջին` քնեցրել նրան: Թմրած արջին արդեն տեղափոխել են “Թփուտներ” ռեստորանային համալիրի` իր վանդակ: Մանրասմասները սկզբնաղբյուր կայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի