22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն՛՛

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում:

՛՛Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին՛՛ ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։  

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։ ՛՛Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք՛՛,- ասաց Կարեն Իսկանդարյանը:

Երիտասարդները եղան նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։

ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցեցին հագուստ, խաղալիքներ։

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ