05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Մեղրի եւ հատապտուղների փառատոն “սահմանապահ” քաղաքում

Առաջիկա կիրակի՝ օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում երրորդ անգամ  կազմակերպվելու է  մեղրի եւ հատապտուղների փառատոնը:Այն ոչ միայն նպատակ ունի  խթանել տնտեսության զարգացումը, այլ նաեւ այն, որ տարածաշրջանի ժողովուրդը պետք է զգա, որ բոլորը նրանց կողքին են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը: “Կլինի համերգային ծրագիր, որտեղ կիշխեն ազգագրականը, […]

Անտերության մատնված Մասիսը

Մասիսի 2-րդ թաղամասի 19-րդ շենքի բնակիչները երկու օր է անելանելի վիճակում են: Կոյուղու խցանման պատճառով, կեղտաջրերը լցվում են առաջին հարկի բնակարանները: Չգիտես ինչու քաղաքապետարանը գտնում է, որ դա իր գործառույթը չէ, իսկ “Հայջմուղկոյուղու” Մասիս մասնաճյուղի միակ մեքենան մարզի մեկ այլ քաղաքում է… Օրվա վերջին մեքենան դեռ չէր վերադարձել Մասիս, իսկ կոյուղաջրերը շարունակվում են լցվել առաջին […]

Յուրի Վարդանյանի որդու մեղադրական ճառը օգոստոսի 26-ին

Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվող Դավիթ Վարդանյանի դատական նիստում կներկայացվի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ Վարդանյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի ն դեսպան Յուրի Վարդանյանի որդին է, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` /թմրամիջոցների մաքսանենգություն/, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի/ առանց իրացնելու […]

Սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

 Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սեւանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց  «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝  ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր տեղական բնական եւ մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական եւ ազգային մշակույթի մաս դարձնելը,  մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգեւոր-մշակութային եւ հայրենասիրական դաստիարակությունը։  Ծրագիրը […]

Մեղավոր է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի “տխրահռչակ” թիկնապահը.բաց նամակ

Գորիսի պետական համալսարանի կոլեկտիվը բաց նամակով դիմել է   ՀՀ  նախագահի  վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին եւ ՀՀ Հատուկ քննչական պետ Վ. Շահինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ:  “2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքով եւ որոշ լրատվական միջոցներով տեղեկատվություն է  տարածվել, որ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն […]

Քաջարանն ընդդեմ Կապանի, Ծաղկաձորն ընդդեմ Չարենացավանի

Հայաստանի  2015 թ-ի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարած  մրցույթին այս տարի հայտ է ներկայացրել 6 քաղաք՝ Եղեգնաձոր, Ծաղկաձոր,  Ստեփանավան, Չարենցավան, Կապան եւ  Քաջարան: Բացի այն, որ առցանց կարելի է քվեարկել  այս կամ այն քաղաքին, նաեւ հանձնաժողովն է լինում տեղում, հետաքրքրվում ներկայացված փաթեթներով: Առցանց քվեարկության արդյունքներով օգոստոսի 14-ի դրությամբ Ստեփանավանը […]

Երիտասարդության զբաղվածությունը դարձել է լուծման կարոտ հարցերի օրակարգի թիվ մեկ խնդիրը. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետը երիտասարդության միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել: “ Շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա կապացությամբ: Մշտապես կարեւորել եմ երիտասարդության դերը: Վստահ լինելով, որ հենց այդ ուժն է լինելու մեր ապագա հաղթանակների հիմնական ծանրությունը կրող շարժիչ ուժը: Այս համոզմունքն ունեմ, քանզի երիտասարդության է բաժին ընկնում սահմանները պահելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, ժամանակին համահունչ քայլելու եւ հայրենասիրության […]

Վարչապետը Արմավիրում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու եւ լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի […]

Գաբրիել Ղազարյանն էլ մեկնեց դիրքեր

ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող  զինվորների եւ սպայական անձնակազմի հետ: Նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, զինվորների ֆիզիկական կուլտուրայի, մարտական եւ հոգեբանական պատրաստվածությանը: Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ ֆիզիկական բարձր պատրաստվածության, համախմբվածության եւ ընկերասիրության շնորհիվ պետական սահմանն ամուր պահելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի