19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է Սերժ Սարգսյանն ասել նորանշանակ մարզպետին /վիդեո/

”Ես չգիտեմ` դուք ինչ ի նկատի ունեք կուսակցական շահ ասելով, բայց առաջին հերթին կարևորելու ենք ժողովրդի շահը, ժողովրդի վստահությունը”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Հարցին, թե ինչ է անելու, որ նախկին մարզպետը չէր անում, նա պատասխանեց, որ Էդգար Ղազարյանը իրականացրել է իր գործունեությունը բավական լավ: Այդ դեպքում ինչով էր պայմանավորված փոփոխությունը հարցին, Հ. Սարգսյանը չպատասխանեց:

Մարզպետը երեկ է տեղեկացել այս որոշման մասին: Կարծում է` մարզպետի աշխատանքը դժվար է, սակայն լրագրողների օգնությամբ աշխատելու է թափանցիկ: Նա նաև խոստացավ, որ կադրերի ”ջարդ” չի լինելու, նման բան չի եղել նաև քաղաքապետի պաշտոնին անցնելիս:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ է Սերժ Սարգսյանն ասել նորանշանակ մարզպետին նշանակումից առաջ:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ