02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կենթարկվեն Սուրեն Խաչատրյանի դատաստանին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խիստ է լինելու Սիսիանի գլխավոր հիվանդանոցի գլխավոր բժշիկ Սվետլանա Իսախանյանի նկատմամբ, եթե պարզվի, որ 28-ամյա Անի Դավթյանի մահվան պատճառը բժիշկների անտարբերությունն է:

 Հիշեցնենք, որ հարուցվել է քերական գործ եւ ըստ նախաքննության, Անիի մոտ,  2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն:

Ըստ շրջանառավող լուրերի մարզպետն ասել է, որ իր դատաստանին են ենթարկվելու բոլոր մեղավորները: “Անխտիր, չեմ նայելու ով ում բարեկամն է: Ջահել աղջիկ ա մահացել”,-ասել է Սուրիկ Խաչատրյանը: Ավելացնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելուց հետո առաջին հրամաններից մեկը Սիսիանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լեւոն Անանյանին ազատելն է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ