19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փոխհատուցում կստանան սահմանամերձ համայնքների բնակիչները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի  փոխհատուցվում է վերը նշված անձանց  սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց  հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից և գործում է մինչև 2018թ. հունվարի 1-ը:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով և կքննարկվի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում:             

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ