16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Նոտարներն ու մսավաճառությունը. օրվա կադր /վիդեո/

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի հենց կենտրոնում տեղակայված է “Հրազդան” նոտարական տարածքի գրասենյակը: Սակայն հետեւելով այդ ցուցանակին, պարզվում է որ ոչ թե նոտարական տարածք ես մտնում, այլ մսամթերքի խանութ: Նոտարական գրասենյակի մուտքը հետնամասից է… Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին: 

Կրքերը հանդարտվում են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունում է կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը: Այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետը, Բաղդասարյանը նկատեց. ՛՛Կարծես թե աստիճանաբար սահմանամերձ համայնքների խնդիրների հարցում կրքերը հանդարտվում են՛՛: Միաժամանակ նա ընդգծեց, որ իհարկե, արտոնություններ տրվում են, սակայն սա դեռ վերջ չէ: ՛՛Սա վերջը չէ, սա […]

՛՛Եթե էտ է, մեկ տարի գրեիք էլի՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրինագծի քննարկման ժամանակ նկատեց, որ սրանով կառավարությունն իրագործում է տնտեսական նոր քաղաքականությունը: ՛՛Նախատեսվում է մոտ մեկ միլիարդ հարկային ծախս՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գումարներով հնարավորություն է տրվում սահմանամերձ համայնքի բնակիչներին ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այս նախագիծն, ըստ նրա, փաստում […]

ՀՀԿ պատգամավորի կոչը ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ ու ՛՛Էլցանցերին՛՛

”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ասաց, որ Կառավարության նախաձեռնությունը՝ մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները պետբյուջեից, սոցիալական գործունեությանն է վերաբերում: ՛՛Սոցիալական գործընկերության տեսակետից տրամաբանական կլիներ, որ կառավարությունը բանակացություններ վարեր Հառուսգազարդ, Հայաստանի էլեկտրոցանցեր ընկերությունների հետ, որ այս ընկերությունները, որոնք գոնե հասարակական […]

Պատգամավորը պահանջում է ասել, թե որքան է կառավարությունը փոխհատուցելու

ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը: ՛՛Կրկին պիտի բարձրացնեմ չափի հարցը: Եթե սա լիներ կառավարության որոշման նախագիծ, շատ լավ կլիներ, և մենք ստիպված չէինք լինի բարձրացնել չափի հարցը` հատկապես, երբ խոսք է գնում հարկերից ազատելու մասին: Մենք քվեարկելու ենք և ազատենք […]

Սահմանամերձ համայնքի բնակիչների կոմունալ ծախսերը մասամբ կփոխհատուցվեն. քննարկում է ԱԺ-ն

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ Տարածքային կառավարման և փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։  Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կառավարությունը: Նախագծի հաջորդ […]

Երիտասարդ օդաչուի հարազատները չեն հավատում կատարվածին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ “Մի-24” ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ կրտսեր տղան էր, ուներ  24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում: Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երեւանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Ազատն երազանք ուներ՝ դառնալ օդաչու: Մորեղբայր Անդրանիկ […]

Փոխհատուցում կստանան սահմանամերձ համայնքների բնակիչները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական […]

Մի քանի եկեղեցիներ կվերանորոգվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերաբաշխում կատարել Մշակույթի նախարարությանը հատկացվող բյուջեում: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, որ նպատակն է ամրապնդել ու վերականգնել հուշարձանները: Այդ հուշարձաններն են Հարթավանի ս Նշան եկեղեցին, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցին, Վայոց ձորի Քարկոփի վանքը, Լոռու մարզի Քոբեր վանքը, Կոտայքի մարզի Սբ Հովհաննես եկեղեցին և Տավուշի մարզում գտնվող Գոշավանքը:

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կշարունակվի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ տիկին Լորա Թակը երեկ այցելել են  Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարը և Համաշխարհային բանկի պատվիրակությունը շրջել են ՀԲ-ի ֆինանսավորմամբ արդիականացված և 2014 թվականի մայիսի 26-ին շահագործման հանձնված մասնաշենքում, հանդիպել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Քննարկվել են բուժհաստատության գործունեության արդյունքները, ծառայությունների հետագա զարգացման հնարավորությունները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի