30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պատգամավորը պահանջում է ասել, թե որքան է կառավարությունը փոխհատուցելու

ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը: ՛՛Կրկին պիտի բարձրացնեմ չափի հարցը: Եթե սա լիներ կառավարության որոշման նախագիծ, շատ լավ կլիներ, և մենք ստիպված չէինք լինի բարձրացնել չափի հարցը` հատկապես, երբ խոսք է գնում հարկերից ազատելու մասին: Մենք քվեարկելու ենք և ազատենք ինչ-որ հարկերից: Դուք հաշվարկներն ունեք, ներկայացնում եք, որ ընդհանուր այսքան մլրդ դրամի խնդիր է: Ինչո՞ւ մենք դա չենք ֆիքսում այս նախագծում, որպեսզի օրենքի հետ խնդիր չունենանք, ԱԺ-ն էլ իմանա` ինչ է քվեարկում՛՛,- հարցրեց նա:

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ հարկերի չափը ֆիքսված մեծություն է, որը դեռ պետք է հաստատվի ՏԻՄ` մինչև տարեվերջ հաստատվող բյուջեով:
՛՛Մենք պարտավորվում ենք դա ամբողջությամբ փոխհատուցել: Մենք դա արել ենք և անցած, և նախանցած տարի: 2014 թվականի համար դա եղել է 65 մլն դրամ: Ինչ վերաբերում է կոմունալ ծառայությունների վճարներին, այս դեպքում ևս միջինացված են վերջին մեկ տարվա տվյալները, թե ինչ կլինի հաջորդ տարի և ինչքան կլինեն դրանք, չենք կարող կանխատեսել՛,- նշեց նա:

Տերտերյանը հավելեց, որ հակասություն կլիներ, եթե որոշեին կառավարության որոշմամբ ազատել հարկերից, սակայն իրենք ոչ թե ազատում են հարկերից, այլ համայնքային բյուջեից վճարելու են հարկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ