Անցանելի է, բայց մերկասառույց է
Հայաստանի արտակարգ իրավիճկաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթեւ մառախուղ է նկատվում նաեւ Մեղրու սարերում:
Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Ճամբարակ քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաեւ Շիրակի մարզում: Գիշերվա ընթացքում թեթեւ ձյուն է տեղացել նաեւ Սյունիքի մարզի Գորիս, Սիսյան եւ Մեղրի քաղաքներում: Անձրեւ է տեղում Արարատի մարզում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: