16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրքերը հանդարտվում են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունում է կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը: Այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետը, Բաղդասարյանը նկատեց. ՛՛Կարծես թե աստիճանաբար սահմանամերձ համայնքների խնդիրների հարցում կրքերը հանդարտվում են՛՛: Միաժամանակ նա ընդգծեց, որ իհարկե, արտոնություններ տրվում են, սակայն սա դեռ վերջ չէ:

՛՛Սա վերջը չէ, սա պարբերաբար պետք է լինի ԱԺ քննարկման առարկա և Կառավարության ուշադրության առարկա՛՛: 
Ըստ Բաղդասարյանի՝ նախորդ նախագծի ժամանակ անհնագստություն կար, որ քաղաքական ուժերը միասնական առաջարկություններ են արել, որոն նախագծում տեղ չեն գտել: ՛՛Բայց սա արդեն բոլորի առաջարկությունների պատասխանն է, նաև Նիկոլ Փաշինյանի և միանգամից հնարավոր չէ այս փուլում իրականցնել, սա շարունակական է՛՛:

Պատգամավորի խոսքով՝ փոխհատուցման ենթակա ծավալների նվազագույն սահմաններն անհրաժեշտ է ֆիքսել: ՛՛Ժամկետների առումով 3 տարին նշելու անհրաժեշտություն չկա, ինչքան խառնաշփոթ վիճակը շարունակվի, այնդքան պետք է օրենքն աշխատի՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ