30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ պատգամավորի կոչը ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ ու ՛՛Էլցանցերին՛՛

”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ասաց, որ Կառավարության նախաձեռնությունը՝ մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները պետբյուջեից, սոցիալական գործունեությանն է վերաբերում:

՛՛Սոցիալական գործընկերության տեսակետից տրամաբանական կլիներ, որ կառավարությունը բանակացություններ վարեր Հառուսգազարդ, Հայաստանի էլեկտրոցանցեր ընկերությունների հետ, որ այս ընկերությունները, որոնք գոնե հասարակական աչքում մեծ եկամուտներ են ստանում, սոցիալական պատասախանատվություն վերցնեն, ու նաև իրենք որոշակի սոցիալական գործընկերության ժեստ իրականացնեն այդ էլեկտրաէներգիայի և գազի գնի ծախսի վերաբերյալ՛՛,-կոչ արեց պատգամավորը:

՛՛Այս հայտարարությունը, կարծում եմ, կլսեն ՀայՌուսագազդի և ՛՛Էլցանցի՛՛ տնօրինությունները և կարող են սեփական նախաձեռնությամբ հանդես գալ, որն իրենց հեղիանակությանը կօգնի միայն՛՛,-նշեց նա: 

Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց. ՛՛Դուք արդեն այդ կոչն արեցիք, շնորհակալություն, մենք էլ կփորձենք հետամուտ լինել այդ հարցը քննարկելու համար՛: Տերտերյանը հավելեց, թե բացի սոցիալական գործընկերությունից իրենք իրական քայլ են անում՝ շուրջ 4-ից 5 000 մլն դրամ առանց հավաքագրման դժվարությունների երաշխավորված գումար ապահովում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ