17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Եթե էտ է, մեկ տարի գրեիք էլի՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրինագծի քննարկման ժամանակ նկատեց, որ սրանով կառավարությունն իրագործում է տնտեսական նոր քաղաքականությունը: ՛՛Նախատեսվում է մոտ մեկ միլիարդ հարկային ծախս՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գումարներով հնարավորություն է տրվում սահմանամերձ համայնքի բնակիչներին ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այս նախագիծն, ըստ նրա, փաստում է նաև այն մասին, որ բոլոր խմբակցությունները կարողանում են ընդհանուր հայտարարի գալ, երբ առաջնահերթությունը տրվում է հանրային շահին:

Օրենքի կարևորությունը գիտակցում են նաև ընդդիմադիր պատգամավորները: ՛՛Մեզ համար էլ օրենքը շատ մեծ դրվատանքի ու խոսքերի է արժանի, թեթևացում ենք կատարում այն բեռից, որը գոյություն ունի սահմանամերձ համայնքներում, որտեղ այդ խնդիրն ավելի շատ է՛՛,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՛՛Բոլոր խնդիրները, սակայն չեն լուծվում, նույնիսկ սոցիալական աջակցության առումով՛՛,-նկատեց նա: Ըստ պատգամավորի՝ չլուծված է մնում մեկ խնդիր: ՛՛Դրանք սահմանի վրա գյուղեր են, պարտադիր չի անպայման սահմանի գիծ պատկերացնել, դրանք գյուղեր են, որոնք լուրջ խնդիր ունեն անվտանգության հետ կապված՛՛:  

Ռուստամյանը նաև կարծում է, որ սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունների ժամկետը չպիտի սահմանվեր: ՛՛Գրել եք՝ երեք տարով է, ես լավ, հասկանում եմ, որ երեք տարով է, որովհետև ուզում եք Ղարաբաղի խնդիրը լուծել, եթե էտ է, մեկ տարի գրեիք էլի, ի՞նչ կարիք կա այդ ժամկետը գրել: Մենք դրանով այդ խնդիր չենք ուզում լուծել՛՛:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ առանձնացնում է մի քանի խնդիրներ: Ըստ նրա՝ այս բարեփոխումները պետք է հայեցակարգով լինեն: ՛՛Եվ երկրորդ՝ այդ ո՞ր պահին հասկացաք, որ օրենքի նախագիծ պետք է անել, ավելի ուշ հասկանալու համար կա՞ պատասխանատվության ռեժիմ, թե ոչ, կարող է ավելի շոտ պետք է արվեր, ու մենք դրա արդյունքը հիմա կունենայինք՛՛,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ