Քանի սահմանամերձ համայնքի վրա են տարածվում արտոնությունները
Ազգային Ժողովում Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե քանի սահմանամերձ բնակավայրի են հարկային արտոնություններ տալու:
Փոխնախարարը նշեց, որ այնքան էլ հստակ չէ սահմանամերձ բնակավայրերի քանակը, քանի որ մի քանի սկզբունքների հիման վրա են որոշում սահմանամերձ է համարվում բնակավայրը և հավելեց.
”Այն տարածաշրջանները, որոնց վրա տարածվելու է այս հարկային արտոնությունը, նախագծով առաջարկվում է ցանկը սահմանել Կառավարության կողմից”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բնակավայրերի քանակին, փոխնախարարը տեղեկացրեց, որ կատարվել են համապատասխան հաշվարկներ, և ըստ նախնական հաշվարկների` արտոնություններ կտրվեն 47 համայնքների:
”Մենք մտնում ենք ԵՏՄ, եթե հայն աշխատում է Ռուսաստանում, և Ռուսաստանի օրենքն ասում է, որ եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի և ռուսական կենտրոնի ֆեդերալ բյուջեի միջև, մենք իրավունք ունե՞նք Ռուսաստանից պահանջել, որ մեր ռեզիդենտի աշխատած փողի եկամտահարկի մի մասը փոխանցվի ոչ թե Հայաստանի բյուջե, այլ Հայաստանի համապատասխան բնակավայրի բյուջե”,-հարցրեց նա:
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ ԵՏՄ անդամակցությունը չի սահմանափակում անդամակցող երկրին հարկային գծերով արտոնություններն ունենալ.
Սակայն այս պատասխանը չբավարարեց պատգամավորին, և նա հակադարձեց.
”ՌԴ-ում եկամտահարկը ի տարբերություն ՀՀ-ին կիսվում է, եթե մենք մտնում ենք ԵՏՄ, և եթե հայն աշխատում է Մոսկվայում, չե՞ք ուզում գնալ ասել` եղբայր բա սրանց փողը՝ եկամտահարկը ոնց եք հաշվելու, հիմա ասում եք էդպիսի պրակտիկա չկա, է հա մինչև հիմա ԵՏՄ էլ չկար”,-ասաց նա: