25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եղել եմ, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի հետեւորդ։
Նախագահ Նիքսոնը 1974-ին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից Դեմոկրատական կուսակցության շտաբը գաղտնալսելու համար,հիմա իրավապաշտպան ու միջազգային կառույցներն ՀՀ  իշխանություններից պահանջելու բան չունե՞ն։
«Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան։
Շանտաժ, ապօրինի գաղտնալսում,տեսանկարահանում՝ սրանք են «ժողովրդավարական բաստիոն»-ի սիմվոլները։
Նորմալ երկրներում անհապաղ  մի քանի բան պետք է արվեր.
1.Ապօրինի  գաղտնի տեսանկարահանման  ու տարածման դատապարտում։
2.Մեղավորների բացահայտում ու օրենքի ողջ խստությամբ պատժում։
3.Քաղաքական հրաժարականներ։
Հիշեցման կարգով ասեմ,որ 1974-ին ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ  հրաժարական տալ,քանի որ պարզվեց,որ տեղյակ է եղել 1972-ի մայիս-հունիսին Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրի Դեմոկրատական կուսակցության շտաբում ապօրինի գաղտնալսումներից։
Սրա մասին խոսելու փոխարեն,«սրբերն» ու «անմեղները» սկսել են ինչ-որ «խայտառակ տեսանյութերը դատապարտելու օպերացիան» / չեմ տեսել ու մարդկանց անկողնում «պեղումներ» անելն էլ դատապարտում եմ/:
Ամենամեծ խայտառակությունն այս իշխանությունների հայրենիք հանձնելու ու Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու «քաղաքականությունն» է։
Ես դատավոր չեմ ու ոչ էլ անմեղ եմ,  որ դատեմ մարդկանց ։
Ես ոտքից գլուխ մեղավոր անձ եմ,մեկը լինի ինձ դատի։
Բայց թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել։
Մենք բոլորս էլ մեղավոր ենք  ու հերիք է երկրի վրա սրբեր փնտրել։
Ու միշտ հիշենք՝ ինչպե՞ս դատենք,այնպես էլ կդատվենք։
Կամ ավելի ճիշտ՝ «ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. Է 1):
Մեր բոլորիս միակ դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։
Եղել, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի խոնարհ ներկայացուցիչ»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ