17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանամերձ համայնքին արտոնություն տալու օրենքն ընդունվեց. դեմ էր միայն ”Ժառանգությունը”

Սահմանամերձ գյուղական համայնքների գործունեությունը հարկերից ազատելու օրենքի նախագծի և հարակից մի շարք նախագծերի փաթեթն Ազգային ժողովն առաջին ընթեցմամբ ընդունեց` 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և ”Ժառանգություն” երեք պատգամավորները:
Մինչ այդ վարման կարգով խոսելով` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթեցմանն այսօր կողմ է քվեարկելու պայմանով, որ այն հարցադրումները որ հնչեցվել են, հաջորդ ընթեցման ժամանակ շտկվեն: 


ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շեշտեց, որ նույնպես կողմ կքվեարկեն նախագծի փաթեթին, բայց իհարկե վերապահումով: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ փաթեթում 8 օրենք է ներգրավված, ինչին ինքը դեմ է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե քննարկել են այդ հարցը, որ փաթեթից հանվի սահմանամերձին վերաբերող նախագիծը:


”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ երբ նախաձեռնվեց արտոնություններ տալու հարցը, բոլորվին այլ արտոնությունների հարց էր քննարկվում: ”Ցավոք, բովանդակությունը տեղ չի գտել փաթեթում, արհեստական էլ փաթեթ է ձևավորվել, խմբակցությունը դեմ է քվեարկելու”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ