05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի՛՛

”Հայաստանում լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի, նա էլ կառավարությունում կհամոզի՝ փող տան, մանկապարտեզը սարքի,դպրոցը վերանորոգի՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՏԻՄ-ների լիազորությունների առկայության ու բացակայության մասին: ՛՛Հաջորդ ընտրությանը  նման համայնքապետը գնալու է, ի՞նչ ասի, ես մարզպետի հետ լա՞վ էի: Այսպիսի համայնքապետ պետք չի այդ համայնքին՛՛,-ասաց նա: Թովմասյանի խոսքով՝ ժողովրդավարական երկրներում համայնքապետերը կարողանում են բիզնեսմենների հետ լեզու գտնել, նրանց հետ պայմանավորվում են, որ գան, համայնքում ներդրումներ անեն, նման կերպ նաև աշխատատեղեր են ստեղծվում:   

 Ներկաները հետաքրքրվեցին նաև կառավարման մոդելի վերաբերյալ, ինչին Թովմասյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքը միշտ էլ կողմ է եղել խորհրդարանական համակարգին: Ըստ նրա՝ կիսանախագահական համակարգի դեպքում հետևյալն է կատարվում. ՛՛Եթե երկրում ամեն ինչ լավ է, դափնիները նախագահինն են, երբ ոչ, կարելի է վարչապետին փոխել:  Երբ մի ոլորտում,օրինակ՝ առողջապահություն, կրթություն, ինչ-որ բան վատ է լինում, բոլորը նախևառաջ նախագահին են մեղադրում, ապա մտածում, որ կառավարությունն է պատասխանատու սրա համար՛՛,-շեշտեց նա՝ բացատրելով, որ նախագահը պատասխանատու է միայն անվտանգություն, պաշտպանության, արտաքին քաղաքականության համար: ՛՛Այս համակարգի դեպքում քաղաքացին անընդհատ ասելու է՝ մի հատ լավ նախագահ լինի, բոլոր խնդիրները կլուծի՛՛:

Հրայր Թովմասյանը համաձայն է՝ խորհրդարանական համակարգն էլ ունի իր թերությունները: Նա նաև նշեց, որ պետք է քննարկվեն նաև փոքրամասնությանը լծակներ տալու հարցերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ