05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Ո՞ւմ հաշվին է խնայում Աբովյանի քաղաքապետը

Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Կարո Գուլոյանի որոշմամբ քաղաքի թվով 9 մսուր-մանկապարտեզների գործունեությունը մինչեւ 2013թ-ի փետրվարի 1-ը դադարեցվել է: Henaran.am-ին ահազանգած  ծնողները վրդովված էին: “Ենթադրենք աշխատում ենք եւ երեխաներին տանը պահող չկա, ի՞նչ անենք, չգնա՞նք աշխատանքի”,-հարցնում են ծնողները: Նրանց տեղեկություններով, քաղաքապետը այս քայլին է գնացել, որպեսզի խնայի միջոցները: “4400 դրամ ամսական վճարում ենք: Սնունդն էլ լավ […]

Մահացել է բոտուլիզմից, պահածո չի կերել

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  երեկ 22.15-ին բոտուլիզմի թունավորումով Սյունիք մարզի Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց է հոսպիտալացվել Երեւանի բնակիչ , 1979 թ. ծնված Ա. Մարկոսյանը: Վերջինս ժամը 23:00-ի սահմաններում մահացել է: Henaran.am-ին հաջողվեց ճշտել, որ Մարկոսյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Թե ինչն է կոնկրետ մահվան պատճառ դարձել, պարզ կլինի Երեւանում՝ դիահերձումից հետո:  […]

Ծառուկյանին փոխեց Լիցկայով

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած մարզիկների մեծարման միջոցառմանը ՛՛Օջախ՛՛ էին հրավիրված նաեւ ԲՀԿ-ական չինովնիկները, որոնց մեջ նաեւ՝ ԲՀԿ անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Սակայն վերջինս մերժել էր կուսակցական առաջնորդի հրավերը՝ նախընտրելով Սիսիանի “Լալաներ” ռեստորանում Ամանորը նշել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Խնջույքի մասնակիցների պատմելով, Խաչատրյանը խմել է Հակոբջանյանի կենացը, ակնարկել, որ նա […]

Առողջապահության նախարարի թիվ մեկ խնդիրը

Պաշտոնավարման ամիսների ընթացքում ամենամեծ հաջողությունը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը համրում է մարզային համաչափ զարգացման ծրագրի առաջ քաշումն ու ինչ-որ չափով իրականացումը: ”Ծրագիրը ներ ենք դրել, որպեսզի մարզերում առողջապահությունը մոտեցնենք այն մակարդակին, որը գոյություն ունի մայրաքաղաքում”,-Henaran.am-ի հետ զրույցում` ներկայացնելով ոլորտում կատարված փոփոխությունները, նշեց նախարարը: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագիտական ծառայություններն են բարելավվում, ինչպես նաև ցանկություն կա ավելի […]

Հարկայինը “մուծվել” է տալիս եղեգնաձորցի գործարարներին

Եղեգնաձորի հարկային տեսչությունը վերջին ամիսներին հավելյալ գումարներ է պահանջել մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից “պլան” կատարելու համար: Այդ մասին գործարարներին տեղեկացրել է անձամբ  տեսչության պետը կամ նրա տեղակալը: Գործարարները,  բացառությամբ մի քանիսի,  վճարել են պահանջված գումարները: Այն կազմել է հարյուր հազարից  500 000 ՀՀ դրամ: “Մուծված” գործարարները Henaran.am –ին պատմել են,  որ տվել են՝  հանկարծ “գլխներին […]

Բնակիչները սարսափում են, չինովնիկները ասում են՝ պիտանի է

Հրազդան քաղաքի թիվ 54 շենքը մեկ “ոտքի” վրա է: Շենքը 80 բնակարան ունի:  Բնակիչների պատմելով,  ամեն երեկո սարսափով են լսում շենքի թափվող քարերի ձայնը: Տիկին Ռայան, որ շենքի ամենահին բնակիչներից է, պատմում է, որ շենքը անմխիթարական դարձավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո:Իսկ վախի զգացողությունը,որ մի օր քնելու են ու չարթնանան,առանց այդ էլ եղած հիվանդություններն ավելի է […]

Ապարանում խցանման մեջ է հայտնվել 200 մեքենա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, այսօր՝ դեկտեմբերի 21-ին,  ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի ու մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Բախվել […]

Սյունիքը սկսվում եւ ավարտվում է Սուրիկ Խաչատրյանո՞վ

Այսօր Սյունիքի մարզպետարանի հրավերով մարզ են մեկնել լրագրողներ, ովքեր պիտի ծանոթանան Սյունիքի հիմնախնդիրներին: Սակայն ինչպես նշված էր ծրագրում լրոագրողները լինելու են միայն Գորիսում, Տաթեւում, Խնձորեսկում: Թերեւս նման ցանկություն է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը ծննդով գորիսեցի է: Մի՞թե Սյունիքը սկսվում եւ վերջանում է Գորիսով եւ Սուրիկ Խաչատրյանով: Մնացած՝ Սիսիանի, Մեղրու, Կապանի տարածաշրջաններում հիմնախնդիրներ չկա՞ն, […]

Ծնելիության առումով առաջատարը Երևանն ու Կոտայքն են

2012-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 30 906 ծնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է 3%-ով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի մարդահամարի և Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։ Ծնելիության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում և Կոտայքում: Վիճակը մտահոգիչ է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում, որտեղ ծնելիության ցուցանիշը ցածր է […]

Սյունիքի մարզպետի նոր “նալոգները”. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի եւ գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ “իջեցրել”: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա “նալոգ” է դրել:Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի եւ գազալցակայանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի