28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Դիակ Գորիսի ձկնաբուծարանում

 Ոստիկանության Գորիսի բաժին երեկ` փետրվարի 24-ին  կեսօրին ահազանգ է ստացվել, որ Որոտանի գյուղի ձկնաբուծարանի տարածքում տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 61-ամյա Բահադուր Զաքարյանն է,  ապրում էր Գորիսում եւ աշխատում էր այդ ձկնաբուծարանում` որպես պահակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Կատարվում է նախաքննություն:

Վանաձորի ավագանու նիստը

Փետրվարի 25-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: Ավագանու 21 անդամներից ներկայացել էին միայն 17-ը: Ավագանու անդամներից մեկը զորակոչվել է բանակ: Այսուհետ  քվեարկելու են միայն 20 ավագանու անդամներ: Նիստը տեւեց 1 ժամ 10 րոպե, որի ընթացքում ավագանու «օպերատիվ» աշխատանքի շնորհիվ 13 հարցի լուծում տրվեց: Քաղաքապետը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում ձայնը […]

Չի կարող լինել. Արթիկի քաղաքապետը` յուր հրաժարականի մասին

Սոցցանցերում եւ մամուլում տեղական իշխանությունների հնարավոր հրաժարականների մասին վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները շարունակվում են: Որոշ տեղեկությունների համաձայն, հրաժարականի դիմում է պատրաստվում ներկայացնել Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Արթիկում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ստացել է 4004 քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 4920 քվե: Henaran.am-ը փորձեց ճշտել Արթիկի քաղաքապետից: Արսեն Աբրահամյանը հերքեց, որ ինքը ազատման դիմում է գրել կամ […]

Էջմիածնի քաղաքապետը քաղաքակիրթ է աշխատել

էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի վարիչ Վարդան Վարդանյանը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե հաշվի առնելով համայնքապետերի հրաժարականների մասին բարձրացող ալիքը, պատրաստվո՞ւմ է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վայր դնել լիազորությունները` կոռեկտ չհամարեց: Նշենք, որ այս համայնքում Սերժ Սարգսյանին  հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ինչ ա նշանակում ձայներ չապահովել: Քաղաքապետը եղել է շտաբի պետ, մարդկանց այդ ընթացքում, քարոզարշավը նկատի ունեմ, փորձել […]

Արմինեն առաջին տիկինը չէ, նա իմ առաջին ու վերջին տիկինն է …

 ՛՛Վանաձորն իր պատասխանը տվեց արժանապատվության, իրավունքի, զավոդի, աշխատատեղի վերաբացման, վերադարձի ճանապարհը բռնեց, ես շնորհավորում եմ ձեր ու մեր բոլորի հաղթանակը՛՛,–այսօր` փետրվարի  23-ին Վանաձորում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։  Նա նշեց, որ “այսուհետ չեն լինելու կուսակցական դրոշներ, վերացվելու է արտագաղթը։ ՛՛ Հովհաննիսյանը նախապես ներողություն խնդրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից՝ ասելով. ՛՛Ներողություն եմ խնդրում, եթե սխալ եմ, […]

Վանաձորի քաղաքապետը “ճիշտ” բառ չի օգտագործել

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատասխանել է իր հայտարարության համար իրենից ներեղություն պահանջողներին: ”Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ […]

Ես չեմ տեսնողը, չգիտեմ… Գիզիրյանը գնում է վայելելու

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: ”Իմ կամքով է, միանշանակ իմ կամքով: Ինձ ոչ մեկը չի պարտադրել”,-ասաց: Որն է եղել հրաժարականի պատճառը: ”Ընտրությունների արդյունքներն իմ մարզում ինձ չգոհացրին, դրա համար էլ հրաժարական եմ տալիս”,-ասաց մարզպետը: Հետաքրքրվեցին` ում է տեսնում Շիրակի մարզպետի պաշտոնում, ասաց`”Ես չեմ տեսնողը, […]

Իզուր եք զանգել. Վանաձորում կամ չեն խոսում, կամ չեն լսում

Սոցցանցերում դժգոհության ալիք է բարձրացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, թե վանաձորցիներն, ովքեր իրենց ձայնը չեն տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, անգիտակից են: ”Խաղաղության երկխոսություն” հասարակական կազմակերպությունը բաց նամակով է դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին` պահանջելով ներողություն խնդրել վանաձորցիներից:   ”Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ, կոչ եմ անում Ձեզ, հրապարակային ներողություն հայցելու Ձեր […]

Բարոյական չի համարել` հրաժարական է տալիս /լրացված/

Ըստ որոշ տեղեկությունների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Henaran.am-ի տեղեկություններով մարզպետը բարոյական չի համարել փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում իր մարզի ՀՀԿ թեկնածուի օգտին գրանցած վատ ցուցանիշի արդյունքում շարունակել պաշտոնավարումը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակ չունի մեկնաբանությունների, զբաղված է, եւ մի երկու ժամից կզանգահարի եւ կպատասխանի մեր հարցերին: Ի դեպ, […]

Մեղավորը “Արկա” համակարգն է. աշխատավարձ չեն ստանում)

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից Henaran.am-ը ահազանգ ստացավ, որ Զանգեզուրի պղնձամոլեիբդենային կոմբինատի աշխատակիցները չեն կարողանում ստանալ աշխատավարձ: “Գումարները փոխանցել են, բայց բանկը, մասնավորապես “Արդշինինվեստ”-ը չի տալիս, վարկեր ունենք, չենք կարողանում վճարել”,-ասացին քաջարանցիները: Բանկի Քաջարանի մասնաճյուղի կառավարիչ Սամվել Թամրազյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ բանկը այս հարցում մեղավոր չէ: “Փոխանցված գումարները հաշվեհամարներում են, խնդիրը “Արկա” համակարգի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի