04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վանաձորի ավագանու նիստը

Փետրվարի 25-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: Ավագանու 21 անդամներից ներկայացել էին միայն 17-ը: Ավագանու անդամներից մեկը զորակոչվել է բանակ: Այսուհետ  քվեարկելու են միայն 20 ավագանու անդամներ: Նիստը տեւեց 1 ժամ 10 րոպե, որի ընթացքում ավագանու «օպերատիվ» աշխատանքի շնորհիվ 13 հարցի լուծում տրվեց: Քաղաքապետը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցներ ավագանու որոշ ադամների կողմից ստեղծված աղմուկը: Կարծես թե ավագանու նիստից բացակայում էին դեմ եւ ձեռնպահ բառերը: Բոլոր հարցերը զարմանալիորեն արագ լուծում էին ստանում: Իրական քննարկման առարկա դարձավ միայն 3 հարց:

 

Քննարկման ընթացքում օրակարգից հանվեց օրակարգի 7-րդ կետը՝ 8 կողմ, 7 դեմ, եւ քվեարկությամբ: Օրակարգի մնացած բոլոր ենթահարցերը ընդունվեցին միաձայն: Ըստ 7-րդ կետի, ԶԼՄ-ներին քաղաքապետարանը տրամադրելու էր մեկ միլիոն դրամի փոխարեն 3.5 միլիոն դրամ: Ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը առաջարկում էր հանձնաժողով կազմել ավագանու մի քանի անդամներից, որոնք կպարզեն որ լրատվամիջոցին որքան դրամ պետք է տրամադրվի, եւ որոշման նախագիծը կներկայացնեն մյուս ավագանու նիստին: Ավագանի Արթուր Օհանյանի խոսքերով` բոլոր լրատվամիջոցները չեն, որ օբյեկտիվ են աշխատում:

 

Ըստ երրորդ կետի, որոշվեց 50 նոր աղբարկղ տեղադրել քաղաքում: Գեւորգ Շահինյանը ելույթ ունեցավ եւ փորձեց ճշտել, թե մասնավորապես ո՞ր թաղամասերում եւ կոնկրետ որտե՞ղ պետք է տեղադրվեն աղբարկղերը, նաեւ աղբարկղերի փոխարինման հարցը: Քաղաքապետի խոսքերով` հնարավոր չէ միանգամից փոխել 568 աղբարկղ, նրա հավաստմամբ, քաղաքում կա 568 աղբարկղ:

 

Բուռն քննարկման առարկա դարձավ ՙԿենտրոն՚ մարզադպրոց ՊՈԱԿ-ի վարձակալումը ՎՊՄԻ ՊՈԱԿ-ին 3 տարի ժամկետով: 1-ին տարվա գումարը վարձակալման սահմանվեց 500000 դրամ, եւ որոշվեց մյուս տարիների վարձավճարը որոշել յուրաքանչյուր ուստարվա սկզբում` ավագանու նիստի ժամանակ: Սկզբում որոշել էին վարձակալության տալ 800.000 դրամով, բայց վարձը որոշվեց իջեցնել 500.000 դրամի: Արթուր Օհանյանի խոսքերով` այդ ամենը արվում է առաջին հերթին վանաձորցիների համար, նոր ՎՊՄԻ-ի, եւ խթանում է սպորտի զարգացմանը քաղաքում:

 

Աղբյուրը` asparez.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ