Վանաձորի քաղաքապետը “ճիշտ” բառ չի օգտագործել
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատասխանել է իր հայտարարության համար իրենից ներեղություն պահանջողներին:
”Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները և այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաև Վանաձորին և վանաձորցիներին: Գուցե և այս հարցում իրապես թերացել ենք:
Ես սա եմ նկատի ունեցել, թեև հնարավոր է , որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել”,-ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Վանաձորում Սերժ Սարգսյանի հաղթանակը քաղաքապետը որակել էր` որպես հասարակության անգիտակից քվեարկություն արդյունք: