19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Վթարվել է Իրանական ավտոբուս. կան տուժածներ

Սյունիքի մարզի Արեւիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցել է ճանապարհա-տրանստպորտային պատահար: Ըստ նախնական տվյալների, վթարի ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուս: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, ավտոբուսում եղել է 25 ուղեւոր, կա 1 զոհ: Բոլոր տուժածները դուրս են բերվել ու հոսպիտալացվել Մեղրի եւ Ագարակ քաղաքների բժշկական կենտրոններում: 

Տարօրինակ համակարգչային էքսպրեսիա /ֆոտո/

“Հայկական Կարիտաս” ՀԿ-ի Վանաձորի “Փոքրիկ իշխան” սոցիալական կենտրոնի մուտքի մոտ հետաքրքիր տեսարան արձանագրեց Henaran.am-ի ֆոտոխցիկը: Մարդիկ համակարգիչները ծաղկաման էին դարձրել ու նույնիսկ հող լցրել մոնիտորի մեջ: Լուսանկարներն` առանց մեկնաբանության:

Նախարարը մարզպետին մեդալ է հանձնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման […]

Քաղաքապետն ազատվո՞ւմ է հներից

Henaran.am-ի տեղեկություններով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի բաժնի պետերից պահանջել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Բաժնի պետերն էլ կատարել են  քաղաքապետի հրահանգը, և նրան են ներկայացրել համապատասխան դիմումները: Այժմ բոլորը շունչները պահած սպասում են, որ ցանկացած պահի կարող են աշխատանքից ազատվել: Մեզ հետ զրույցում Սամվել Դարբինյանն ասաց, որ ինքը որևէ մեկից աշխատանքից ազատման դիմում չի […]

Հրդեհ սուպերմարկետում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքոի մարզի Գավառի Մինասյան փողոցում տեղակայված ”Դովլաթ” սուպերմարկետում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) եւ ցուցափեղկեր:  

Մեդալս մեդալիդ վնաս չի. նախարարն ու մարզպետը խրախուսեցին միմյանց

Դեկտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել դեռ հոկտեմբերին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալը: Մարզպետն էլ իր հերթին “տակ չի մնացել”: Մեկի փոխարեն երկու անգամ խրախուսել է նախարարին: Մարզի համայնքներին եւ տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների Սուրիկ Խաչատրյանը […]

Գնացեք ազգային “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեք /վիդեո/

Տարիներ են անցել այն օրից, երբ խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի հետ դրամատուրգ Սամվել Խալաթյանը նախաձեռնեց  եւ Վանաձորում տեղադրեց  խաչքար: Մշակույթի նախարարության  վերջին հայտարարություններն ու գործողությունները՝ խաչքարները մարզերից տեղափոխել մայրաքաղաք,  բարկացրել են վանաձորցի մտավորականին:  Եթե որոշվի նրանց հեղինակած խաչքարն, օրինակ, տեղափոխել մայրաքաղաք, դա կվիրավորի ոչ միայն քանդակագործին, այլեւ այն մարդկանց, ովքեր բավական հանգանակություններ են կատարել քարակերտ գաղափարը […]

Ձյունը կնպաստի սիբիրախտի դեպքերի կրճատմանը

Գեղարքունիքի մարզում օրերս  տեղացած ձյունը եւ ջերմաստիճանի որոշակի նվազումը կնպաստի սիբիրախտի դեպքերի նվազմանը: Այս կարծիքին են մասնագետները, քանի որ ինչքան էլ մարզպետարանի հանձնաժողովը հորդորել է անասուններին չհանել, գյուղացիները չեն ենթարկվել՝ նախընտրելով անասնակերը խնայելու նպատակով անասուններին հանել անտառ:  Վարակված տարածքի հետ տեղի ունեցող շփումը բերել է բռնկումների նոր դեպքերի` նվազեցնելով սահմանված կարանտինի արդյունավետությունը: Ներկայումս սիբիրյան խոց […]

Մարինան կապ չունի, փողը տվողը Վարդանյանն ա …

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի ընտրողները իներցիայով դեռ գիտեն, թե իրենց պատգամավորը Միքայել Վարդանյանն է: Օրերս մի հանդիպմանը, նոյեմբերյանցիները սկսեցին գովաբանել իրենց պատգամավորին: “Դե, ցանկացած հարցով օգնում է դեպուտատը: Հենց նեղվում ենք՝ վազում ենք Միքայել Վարդանյանի մոտ: Ասում ենք՝ պարոն պտգամավոր, փող տվեք”,-շարունակեցին նոյեմբերյացիները: Մեր այն դիտարկմանը, թե Միքայել Վարդանյանը այլեւս պատգամավոր չի, այլ Մարինե […]

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան նոր բնակարաններ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում: Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաեւ ՀՀ զինված ուժերի 33 սպաների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի